Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միստրալները կգնան Եգիպտոս

Միստրալները կգնան Եգիպտոս
24.09.2015 | 10:53

Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի երկու ուղղաթիռակիր «Միստրալներ»՝ հաղորդել է Reuters-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «սկզբունքային համաձայնության են եկել և պայմանավորվել են նավերի ձեռքբերման պայմանների մասին»՝ հաղորդել է Ելիսեյական պալատը: Սեպտեմբերի 22-ին La Tribune-ը հաղորդել էր, որ Եգիպտոսի պատվիրակությունը Փարիզում բանակցում է ֆրանսիական չորս մարտանավերի գնման շուրջ՝ երկու «Միստրալների» և երկու «Գովինդների»: Եգիպտոսը մտադիր է «Միստրալները» նավարկել Կարմիր և Միջերկրական ծովերում:

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ